Friday, 05 06 2026
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Ծառուկյանը պետք է որոշի՝ կա՛մ Սերժ Սարգսյանի «գրպանի» մեջ է, կա՛մ քաղաքականության մեջ

Զարմանալի չէ, որ նախընտրական շրջանի մոտենալուն զուգահեռ, ներքաղաքական գլխավոր ինտրիգը գտնվում է ներիշխանական դաշտում: Բանն այն է, որ ընդդիմության դաշտում ամեն ինչ պարզ է արդեն շատ վաղուց, և այնտեղ ինտրիգ չկա:

Այդտեղ զարգացումները բավական հետաքրքիր են: Դրանք մեկ բռնկվում են հրապարակային բանավեճերի և նույնիսկ վիճաբանության ու անվանարկումների տեսքով, մեկ էլ անցնում ավելի հանդարտ ռեժիմի. այսպես ասած` երկրորդ և երրորդ գիծ են անցնում, բայց շարունակում են տեղի ունենալ և զարգանալ:

Բանն այն է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինչքան էլ փորձում է խուսափել Սերժ Սարգսյանի հետ հրապարակային ու բաց տեքստով հակադրությունից, ինչքան էլ փորձում է լոյալություն ցուցաբերել նրա նկատմամբ, այդուամենայնիվ նա Սերժ Սարգսյանի և նրա անմիջական շրջապատի համար շարունակում է մնալ ոչ յուրային, «օտար» մարդ: Նրան չեն վստահում, առավել ևս ներկայիս արտաքին ու ներքին քաղաքական լուրջ լարվածությունների պայմաններում: Ծառուկյանը կա՛մ պետք է հաշտվի իշխանության կցորդի դերին` այդ պարագայում աչքի տակ ունենալով Սերժ Սարգսյանի համակարգում «հավերժական օտարի» կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով, կա՛մ պետք է փորձի իսկապես քաղաքական գործոն դառնալ և սեփական տնտեսա-քաղաքական ճակատագրի կանխորոշման հարցում ունենալ քիչ թե շատ արժեք ներկայացնող ինքնավարություն: Հետևաբար, Գագիկ Ծառուկյանը կա՛մ պետք է կատարի ՀՀԿ պահանջը և արդեն այժմ հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին` այդպիսով խաչ քաշելով նաև խորհրդարանի ընտրությանն իր մանևրելու հնարավորության վրա, կա՛մ պետք է մտածի քաղաքական կասկադի մասին, որի շնորհիվ կարող է իսկապես քաղաքական գործոն դառնալ և ներքաղաքական գործընթացներից ազդվելով հանդերձ` կարողանալ նաև հավասարապես ազդել դրանց ընթացքի վրա:

Սերժ Սարգսյանին արդեն այժմ իսկ «այո» ասելու պարագայում Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի ընտրությանն անկարող է լինելու ներկայանալ որպես ինքնուրույն գործոն: Եթե դու ինքնուրույն գործոն ես, եթե խորհրդարանական մեծամասնության հավակնություն ունեցող քաղաքական ուժ ես, ինչպես ես դեռևս խորհրդարանի ընտրությունից առաջ հայտարարում մեկ այլ կուսակցության ղեկավարի նախագահական հավակնությունը սատարելու մասին: Ընդ որում` դա, մեծ հաշվով, մեկն է այն կորուստներից, որ քաղաքական իմաստով կրելու է Գագիկ Ծառուկյանը նախապես Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարության դեպքում: Սակայն բանը միայն հայտարարություն անել-չանելը չէ: Խնդիրը նաև քաղաքականությամբ իրապես զբաղվելն է, ինչի համար Գագիկ Ծառուկյանից` որպես ԲՀԿ կուսակցապետ, պահանջվում է քայլերի հստակ հաջորդականություն կամ առնվազն դրա վերաբերյալ լուրջ մտորելու անհրաժեշտություն: Կա՛մ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի «գրպանի» մեջ է, կա՛մ քաղաքականության մեջ:
Երրորդ տարբերակ կարծես թե չի լինելու: Իրավիճակը թե՛ Հայաստանում, թե՛ երկրի շուրջ այնպիսին է, որ լարախաղացությամբ հնարավոր չէ տնտեսա-քաղաքական լուրջ հավակնություններ սպասարկել: Իսկ Գագիկ Ծառուկյանը չունի այդ հավակնությունների այլընտրանք, քանի որ Հայաստանի իշխանական համակարգում նրա խոշոր կապիտալիստ լինելը ստիպում է անպայման լինել նաև քաղաքական գործոն` ներկայիս լարված իրավիճակի «զոհ» չդառնալու համար:

Դրա համար ԲՀԿ առաջնորդին նախևառաջ անհրաժեշտ է քաղաքական իր կարգավիճակը սպասարկել ավելի շատ քաղաքական, քան բարեգործական կամ մարզա-մշակութային ակցիաներով: Դրանք գուցե կարևոր են, բայց եթե խոսքը քաղաքականության մեջ գտնվող մարդու մասին է, ապա կարևոր են որպես քաղաքական գործունեության հարակից, ոչ թե հիմնական դրսևորումներ: Իսկ հիմնականը նախ պետք է լինի այն, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն չշտապի Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու, այլ նաև շտապի առնվազն ներգրավվելու իշխող կոալիցիայից ԲՀԿ դուրս գալու մասին քննարկումների մեջ, կամ նույնիսկ անձամբ գեներացնելու դրանք: Սակայն թե՛ այդ քննարկումները, թե՛ նույնիսկ դրանց գործնականացումը, այսինքն` կոալիցիայից ԲՀԿ դուրս գալը, բավարար չեն Գագիկ Ծառուկյանին իրական քաղաքական գործոն, քաղաքական կենտրոն կամ բևեռ դարձնելու համար:

Ինքնուրույն խաղի դեպքում նա երկու կրակի արանքում կհայտնվի, իսկ իշխանության հետ խաղալու տարբերակն էլ անխուսափելիորեն տանում է դեպի խաղից դուրս մնալու կամ փոխարինվելու հեռանկարին, որովհետև Սերժ Սարգսյանի թիմում նա երբեք չի դառնալու հիմնական կազմի խաղացող, իսկ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումների բնույթն ու լարվածությունը ժամանակի հետ այնքան են ավելի ու ավելի անկանխատեսելի դառնում, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի թիմում ժամանակի ընթացքում ոչ միայն խաղից դուրս կամ փոխարինողների նստարանին կարող է հայտնվել, այլ նաև կարող է «վաճառվել» առավել ցածր «դիվիզիոնում» հանդես եկող որևէ այլ թիմի: Մարզաշխարհի մարդ Գագիկ Ծառուկյանի համար թերևս միանգամայն պարզ է, թե որքան անցանկալի հեռանկար է դա, առավել ևս, երբ պրոյեկտվում է Հայաստանի իշխանական համակարգի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում