Ճապոնիան Տանեգասիմ տիեզերակայանից բարեհաջող գործարկել է Ռադար-3 լրտես-արբանյակը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ճապոնական ավիատիեզերական գործակալությունը (JAXA) հայտնել է, որ Ռադար-3 լրտեսը տիեզերք է ուղարկվել Н2А հրթիռով: Այն հավաքելու է Հյուսիսային Կորեայից տարածքից եկող տեղեկությունները:
Սեպտեմբերին Ճապոնիան գործարկել էր օպտիկական հետախուզական Կոգակու-4 արբանյակը, որը հագեցած էր մեծ չափսերի տելեսկոպիկ տեսախցիկներով: Այն իր ուղեծրից, մի քանի հարյուր կիլոմետրից ստանում էր Երկրի վրա գտնվող 60 սմ չափ ունեցող օբյեկտների պատկերները:
Ռադիոտեղորոշիչ-արբանյակի գործարկումից հետո Ճապոնիան կարողանալու է իրեն հետաքրքրող պատկերները ստանալ նաև գիշերը և խիտ ամպամածության պայմաններում:
Ռադար-3-ը, ինչպես նաև Կոգակու-4-ը մշակվել են Mitsubishi Heavy Industries ընկերության կողմից: Ճապոնական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ արբանյակի մշակումը արժեցել է 39.8 միլիարդ յեն (517 միլիոն դոլար), իսկ գործարկումը 10.3 միլիարդ յեն (133 միլիոն դոլար):
Ճապոնական հետախուզական արբանյակների մշակման ու գործարկման պատճառ է հանդիսացել Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության հրթիռային ծրագիրը, որը սկսվել էր 1998 թվականին: Ներկայումս ուղածրում գտնվում է չորս օպտիկական արբանյակ, որոնցից երկուսը պետք է փոխարինեն իրենց նախորդներին:









































