Արաբական արժութային հիմնադրամը մտադիր չէ ԵՄ-ին տրամադրել ֆինանսական օգնություն, քանի որ նրա առաջնահերթ գործունեությունը մնում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին վարկեր տրամադրելը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հաղորդել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Յասսիմ Ալ-Մանաին:
«Մեր օգնության կարիքը այս պահին ավելի շատ ունեն երկրները, որոնց վրա անդրադարձել են արաբական գարնանա դեպքերը: Բացի այդ, համաշխարհային տնտեսության դանդաղ աճը կարող է իջեցնել նավթի գինը, այդ պատճառով, իմ կարծիքով, հիմնադրամը չի կարող իրեն թույլ տալ ռեսուրսները ծախսել Եվրոպայի վրա»,- նշել է Ալ-Մանաին:
Արաբական արժույթային հիմնադրամը, որի անդամ է 22 արաբական պետություն, 2010 թվականին տրամադրել է ռեկորդային չափով վարկ: Ընդամենը երեք երկրի` Հորդանանին, Մարոկոյին և Եմենին տրամադրվել է 548 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն:








































