Սմարթֆոններ արտադրող BlackBerry ընկերությունը կանգնել է լուրջ խնդիրների առջև. պարզվել է, որ հաճախորդները կարողացել են ազատորեն մուտք գործել համացանցում առկա սեռական բովանդակություն ունեցող, այդ թվում` երեխաների պոռնոգրաֆիա ներկայացնող անօրինական կայքեր:
Mail Online-ը հայտնում է, որ ամառվանից սկսած` ընկերությունը չի կարողացել արգելափակող գաղտնագրեր ներմուծել, որոնք թույլ չէին տա հաճախորդներին, այդ թվում` երեխաներին, մուտք գործել արգելված կայքեր:
Այս լուրը անհանգստացնում է ծնողներին, քանի որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում այս հեռախոսն օգտագործող 8 միլիոն մարդկանց մեծ մասը անչափահասներ են:
Այս շաբաթ Մեծ Բրիտանիայի հեռահաղորդակցությունը կարգավորող Ofcom ընկերությունը հայտնել է, որ շատ անհանգստացած է և արդեն կապնվել է BlackBerry ընկերության սեփականատերերի հետ` հարցին լուծում գտնելու հույսով:







































