14-ամյա ամերիկացի Կևին Լունսամանը Ֆիլիպիններում կարողացել է փախչել «Աբու Սայաֆ» խմբավորման ահաբեկիչներից:
Հիշեցնենք, որ 14-ամյա երեխան, նրա մայրն ու հորեղբոր տղան Զամբոանգա քաղաքում հուլիսի 12-ին գերի էին ընկել: Անցած շաբաթ տղայի մորն ու հորեղբոր տղային ազատ էին արձակել:
Mignews.com-ը հայտնում է, որ տղային հաջողվել է դիմել փախուստի այն ժամանակ, երբ ֆիլիպինյան բանակը գործողություններ է իրականացրել ահաբեկիչների դեմ:
Տղան շատ հոգնած տեսք ունի, իսկ մարմինն ամբողջությամբ կապտուկների մեջ է:
Նշենք, որ «Աբու Սայաֆ»-ը ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումներից մեկն է: Այն սերտ կապերի մեջ է «Ալ Քաիդա»-ի հետ: :








































