«Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում «Բարսելոնա»-ին պարտվելուց հետո «Ռեալ»-ի գլխավոր մարզիչը սովորականից հակիրճ գտնվեց.
«Եթե հաղթանակ տանենք «Սեվիլիա»-ի նկատմամբ, մեր գլխավոր հակառակորդից կրկին առաջ կանցնենք: Սա ֆուտբոլ է, որտեղ բախտը շատ կարևոր դեր է խաղում: 1-0 հաշվի ժամանակ կարող էինք այն 2-0 դարձնել, բայց Քրիշտիանուն, ով միշտ դիպուկ է հարվածում, այս անգամ վրիպեց: Առաջին խաղակեսում թիմերը հավասար էին, իսկ բաց թողած երկրորդ գնդակը միայն բախտի հետևանք էր, ուրիշ ոչինչ »,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել է պորտուգալացի մարզիչը:
«Ես կարծում էի, որ Մեսսիին կհեռացնեն, բայց մինչև ուշադիր չդիտեմ կրկնապատկերը, ոչինչ չեմ կարող ավելացնել: Հնարավոր է, որ ես սխալվում եմ»,- հավելել է Մաուրինիոն:










































