Կոդ դի’Բուարում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ:
Մեկ տարի առաջ անցկացված նախագահական ընտրություններից հետո սա առաջին խորհրդարանական ընտրությունն է:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններից հետո մոտ 10 ամիս շարունակ երկրում շարունակվում էին բախումներն ընդդիմադիրների ու իշխանությունների միջև: Մինչ օրս երկրում իրավիճակը շարունակում է լարված մնալ:
«Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար, նախկին նախագահ Լորան Գբագբոնը մեղադրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին կաշառակերության ու իր մարդկանց ահաբեկելու մեջ:
«Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը հայտնում է, որ նախկին նախագահին երկու շաբաթ առաջ հանձնել էին Հաագայի միջազգային դատարանին` մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեղադրանքով:









































