ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 12.15-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Վահրամաբերդ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել տեղի փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Գազ 31» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեվեկելի մասից եվ բախվել շինության պարսպին:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1986 թ. ծնված Ա. Ավագյանի դին եվ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:









































