Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Պետությունն առաջ է գնում՝ կործանման

Հայաստանում նախատոնական թանկացումներ են, ընդ որում՝ կրկին էական:

Կարծես թե այս թանկացումների շոկը Հայաստանի տնտեսության համար դառնում է ավանդական երևույթ: Հայաստանի տնտեսությունը, որն այդպիսին է դարձել նաև հենց այն բանի պատճառով, որ հայտնվել է մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքին, բիզնեսը սերտաճել է իշխանությանն ու ձևավորել արատավոր մի շրջանաձև համակարգ, որը միայն պտտվում է, և գուցե երբեմն նաև թափով, սակայն երբեք չի շարժվում առաջ: Եթե առաջ էլ գնում է, ապա միայն իներցիայի ուժով, ինչպես պտտվող օղակը: Կամ էլ առավելապես քամու ազդեցությամբ: Եթե քամին փչում է բարեհաջող ուղղությամբ, ապա Հայաստանի տնտեսության արատավոր շրջանն առաջ է գնում կամ գլորվում: Եթե քամին սկսում է հետ փչել կամ չփչել, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվում է տեղապտույտի մեջ և դոփում է տեղում` քաղաքացիների գլխին:

Օլիգոպոլ տնտեսական համակարգն այդպիսին է, և քրեաօլիգարխիկ կառավարման համակարգից այլ բան ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց այդպես շարունակելն էլ հավասարազոր է պետական ինքնասպանության, քանի որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում օլիգարխիայի խնդիրը դառնում է արդեն պետական անվտանգության հարց: Օլիգարխիան է դարձել պետության տնտեսական և քաղաքական համակարգի տերը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվում է օլիգարխի, կա՛մ դառնում է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է, որով Հայաստանը ներկայումս առաջ է գնում:

Եվ երբ, օրինակ, հարց է բարձրացվում Պետական եկամուտների կոմիտեի պետին փոխելու մասին, դրա շարժառիթներն ամենևին էլ անձնական չեն, թեև համապատասխան պետերն ու օլիգարխները շատ են ցանկանում հարցերը տեղափոխել հենց այդ ոլորտ՝ դրանով ինքնապաշտպանվելու համար: Պարզապես ակնհայտ է, որ ՊԵԿ կոչվող կառույցը իր օրենսդրական ֆունկցիաներից միայն ինքնանպատակ է դարձրել բյուջեի կատարողականը, իսկ թե ի՞նչ որակով, բիզնես միջավայրի վրա ի՞նչ ներգործությամբ, ո՞ւմ հաշվին է այդ ամենն արվում, ՊԵԿ ղեկավարությանը բացարձակապես չի հետաքրքրում: Արդյունքում ՊԵԿ-ն իրականում դառնում է ոչ թե հարկային վարչարարություն իրականացնող օրգան, որը ենթակա է օրենքին, այլ քրեաօլիգարխիկ կլանային տնտեսական համակարգի պահապան հրեշտակ, որը բյուջետային հավաքագրումները հռչակելով գերնպատակ և ինքնանպատակ, իրականում խեղդում է այդ համակարգից դուրս գտնվող ցանկացած բիզնես ձիրք և նախաձեռնություն, անգամ ցանկություն զբաղվել բիզնեսով:

Եվ այստեղ, իհարկե, ՊԵԿ ղեկավարության փոփոխությունը դառնում է պետական ռազմավարական խնդիր, եթե երկրի քաղաքական իշխանությունն իր գործունեության ընթացքում իր առաջ այդպիսի խնդիրներ է դնում: Այստեղ է հարցը, ոչ թե անձնական ոլորտում, ինչպես փորձում են ներկայացնել այն պաշտոնյաներն ու անհատները, որոնց գործունեությունը և պաշտոնավարումը արժանանում են խիստ քննադատության, և որոնց պաշտոնավարման նպատակահարմարության հարցն է բարձրացվում հրապարակային հանրային հարթակներում, ինչպիսին օրինակ մամուլը:

Բայց նաև միարժեք է, որ Հայաստանի օլիգոպոլ տնտեսական համակարգի կոդը միայն ՊԵԿ-ում չէ: Կոդերը շատ են և տարածված են թե՛ պետական ինստիտուտների գործունեության տեսքով, թե՛ նաև զգալի թվով ստվերային մեխանիզմների, որոնք գալիս են հաճախ փոխարինելու պետական ինստիտուտներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունների սահմանադրական բաժանումը ֆիկցիա է, և իրականում պետական տարբեր օղակներ ունեն իրենց սահմանադրական լիազորությունից ավելի մեծ լիազորություններ, հարցեր են լուծում, որոնք չեն մտնում իրենց գործառնական սահմանների մեջ:

Այլ կերպ ասած՝ իրականում կա ֆիկտիվ համակարգ, և այդ համակարգից վերև կա դե ֆակտո մեկ այլ կառավարման մեխանիզմ, որտեղ ընդգրկված են ըստ էության նույն այն դեմքերը, որոնք կառավարման հրապարակային տիրույթում են, բայց բոլորովին այլ լիազորություններով: Եվ այդ ամենից բացի էլ՝ կան նաև լրացուցիչ, այսպես ասած՝ հավելյալ դեմքեր, որոնք հրապարակային համակարգում գոյություն չունեն կամ եղել են, իսկ այժմ չկան: Բայց ստվերային կառավարման առանցքում նրանց դերակատարությունը պահպանվում է ոչ թե զուտ խորհրդատվական, այլ հենց որոշումների կայացմանը մասնակցելու մակարդակով: Ահա այդ մեխանիզմներն են, որ հասցնում են գնային թանկացման շոկերի, դոլարա-փոխարժեքային ցնցումների, ցունամիների, որոնք, մեծ հաշվով, ունենում են մի «էֆեկտ»` մի կլորիկ գումարով դատարկում են հասարակության գրպանն ու դատարկածը տեղափոխում մի կլորիկ շրջանակ կազմող խմբի գրպան:

Ահա այդ ամենը կոչվում է Հայաստանի Հանրապետության տնտեսություն, թեև իհարկե այդ ամենից հետո հարց է առաջանում, թե արդյո՞ք կարող է հանրապետություն կոչվել այն սուբյեկտը, որը վարում է այդպիսի տնտեսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում