Մեքսիկայի հարավում կիրակի գիշերը տեղի է ունեցել 6,7 բալ մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Զոհվել է երկու մարդ. մեկի գլխին ընկել է սեփական տան տանիքը՝ Իգուալա փոքրիկ քաղաքում, իսկ երկրորդը եղել է բեռնատարի ղեկին, որի վրա ընկել են ժայռաբեկորներ: Դեպքը տեղի է ունեցել Մեխիկո-Ակապուլկո ավտոմայրուղու վրա:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև երկրի մայրաքաղաք Մեխիկոյում: Երկրաշարժի էպիկենտրոնը Մեխիկոյից 166 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած վայրում է` 65 կիլոմետր խորության վրա:
Մեծ ավերածություններ չկան, սակայն Մեխիկոյի մի շարք շրջաններում էլեկտրականությունն անջատվել է:
1985 թ.-ին Մեխիկոյում ավերիչ երկրաշարժի պատճառով մոտավորապես 10 հազար բնակիչ էր զոհվել:










































