Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

«Կյանքի» և ապագայի պայքարը

Թվում է պարադոքս, սակայն համարձակվում եմ նշել, որ հասարակությունը, որը դժգոհ է իշխանական ներկայիս համակարգից, արժեքային և աշխարհայացքային իմաստով բավական նույնական է այդ համակարգի հետ:

Այդտեղ էլ կարծես թե երկրորդ պարադոքսն է առաջանում` այն իմաստով, որ լինելով այդ համակարգի հետ աշխարհայացքային և արժեքային նույնական տիրույթում, հասարակությունն այդուհանդերձ ընտրության ժամանակ ձայն չի տալիս այդ համակարգին, մերժում է այդ համակարգը և քվեարկում է ընդդիմության օգտին: Այդ պարադոքսը կարող է ունենալ մի քանի բացատրություն: Օրինակ` հասարակությունն ի դեմս ընդդիմության տեսնում է իշխանության ոչ թե արժեքային, գաղափարական և աշխարհայացքային տարբերություն, այլ պարզապես ընտրում է, իր սուբյեկտիվ կարծիքով, լավի և վատի միջև:

Մյուս բացատրությունը կարող է լինել այն, որ հասարակությունը ոչինչ էլ չի ընտրում, այլ մերժում է: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ է մերժում, եթե հոգևոր կապով արժեքային ներդաշնակության մեջ է այդ համակարգի հետ: Մերժում է, որովհետև այդ համակարգի հետ լինելով այդօրինակ կապի մեջ` ֆիզիկապես դուրս է համակարգից և չի կարողանում օգտվել այն բարիքներից, որ տնօրինում է համակարգը: Բայց բոլոր դեպքերում փաստ է, որ չնայած համակարգից հսկայական դժգոհությանը, հասարակությանը մի ներքին հոգեբանական հզոր հանգամանք հետ է պահում այդ համակարգի դեմ արմատական քայլերից և գործողություններից` ստիպելով կամ օգնելով հանրությանը հանդուրժել դժգոհություն հարուցող այդ համակարգը:

Թերևս այդպիսի դեպքերի համար է հայտնի խոսքը, որ ամեն ժողովուրդ արժանի է այն իշխանությանը, որ ունի: Խոսքն, իհարկե, բացարձակապես բոլորի մասին չէ: Հայաստանի հասարակությունում կան շերտեր, լայն շերտեր, տասնյակ հազարների հասնող շերտեր, որոնք ամենևին էլ արժեքային նույնականության տիրույթում չեն իշխող վերնախավի հետ: Բայց քանի դեռ իշխողը ներկայիս վերնախավն է, նշանակում է` հակառակ արժեքային, արժեհամակարգային և աշխարհայացքային բևեռը բավական թույլ է կամ փոքրաքանակ, որպեսզի կարողանա Հայաստանում իրականացնել համակարգային որակական փոփոխություններ: Ի վերջո, պետք չէ բացառել դեպքերը, երբ արժեհամակարգային այլընտրանքային բևեռում գտնվողների զգալի մասը կեղծում է և միայն ֆիզիկապես է գտնվում այդ բևեռում, իսկ հոգևոր-արժեքային, մտավոր առումով նույնական է վերնախավի հետ:

Ակնհայտ է կարծես, որ իշխող վերնախավի և նրան հակադիր արժեքային բևեռի միջև բացահայտ կամ քողարկված պայքար է ընթանում հասարակության այն մասի համար, որը մի կողմից իշխանության հետ գտնվում է արժեքային և աշխարհայացքային նույնականության մեջ, մյուս կողմից, սակայն, խիստ դժգոհ է այդ վերնախավի գործունեությունից և նույնիսկ առկայությունից:

Հասարակության այդ մասի համար պայքարում ուժերը իսկապես անհավասար են, քանի որ իշխանության ձեռքին է մի կարևոր լծակ, որը, ի դեպ, իշխող վերնախավերը կիրառել են առնվազն տասնամյակներ շարունակ, եթե չխոսենք հարյուրամյակների մասին: Դա կառավարման լծակն է, երբ վերնախավը կամ վերնախավերը սահմանել են կյանքի կանոնները: Այդ կանոնները սահմանվել են այնպես, որ հասարակության զգալի մասի համար ավելի հեշտ է եղել ապրել անմարդկային, թող ներվի բառի կոպտությունը` անասնական բնազդներին տուրք տալով, այդ նկարագրության տիրույթում գտնվող` մեղմից մինչև շատ կոպիտ դրսևորումներով հանդերձ: Տարբեր հասարակարգերում, տարբեր քաղաքական և տնտեսական իրավիճակներում, բայց գրեթե միևնույն մթնոլորտում էլ ձևավորվել և կարծրացել է հասարակության այդօրինակ հոգեկերտվածքը և արժեհամակարգը:

Ի հակադրություն իշխող վերնախավի, որը գրեթե միշտ տուրք է տվել հասարակության հենց այդ բնազդներին, ինչը հարաբերականորեն հեշտացրել է հասարակության վրա իշխանության հարատևություն ապահովելու խնդրի լուծումը, արժեքային այլ, ավելի արդիական ու որակապես ավելի մարդկային արժեքների կրող շերտերը պարբերաբար փորձել են պայքարել իրավիճակը փոխելու և հանրության մտածողությունը դեպի նոր արժեքներ թեքելու համար: Բայց, դժբախտաբար, հայ ժողովրդի պատմությունը չունի կամ գրեթե չունի այդօրինակ փորձերի հաջողված դեպքեր: Կյանքը միշտ եղել է ավելի ուժեղ, առօրյան միշտ եղել է ավելի թելադրող, և նույնիսկ այն պահերին, երբ թվացել է, որ հասարակական մտածողության մեջ կատարվել է ցանկալի և ճակատագրական բեկումը, «անիվը» հետ է շրջվել:

Բնականաբար, այդ ամենը եղել է ոչ առանց իշխող վերնախավի «օգնության», որը հնարավոր ու անհնար, թույլատրելի և հիմնականում, իհարկե, անթույլատրելի ամեն ինչ արել է, նոր արժեքների տոտալ հաղթանակ թույլ չտալու համար: Ուրեմն` ի՞նչ է պետք հակադրել վերնախավի այդ մարտավարությանը, ի՞նչն է լինելու «պարտադրված կյանքից» ավելի ուժեղ, որպեսզի արժեհամակարգային սահմանների փոփոխության վճռորոշ պահին «անիվը» հետ չշրջվի և «կյանքը» չհաղթի ապագային: Դրա պատասխանը որոնելիս ակնհայտ է, որ խնդիրը հանգում է վերնախավերի պայքարի: Այսինքն` պետք է ձևավորվի իշխող վերնախավին արժեքային համակարգով և աշխարհայացքով անկեղծորեն, հիմնովին հակառակ վերնախավ, որն էլ թերևս կլինի համակարգային փոփոխության առաջին քայլը, թեև իհարկե ոչ բավարար քայլը, քանի որ դրանից հետո այդ վերնախավը պետք է կարողանա հանրությանը ներկայացնել ոչ միայն արժեհամակարգային տարբերություն ունեցող կյանքի մոդելը, այլ նաև այդ մոդելի կենսունակության շոշափելի հավաստումներ:

Ոչ թե հասարակության, այլ վերնախավերի իրական, անկեղծ արժեհամակարգը և որակն է որոշելու Հայաստանի ապագան, փոխելու Հայաստանի կյանքը: Հասարակությանը փոխելու ճանապարհն, իհարկե, կարող է լինել վերնախավերի միջև պայքարի մարտավարության տարբերակներից մեկը: Բայց այդ դեպքում, սովորաբար, պայքարը սկսում է մի վերնախավ, այն շարունակելու համար պետք է գալիս մյուսը, իսկ ավարտելու համար պահանջվում է երրորդը` զուտ ֆիզիկական իմաստով, քանի որ մարտավարության այդ տարբերակը պահանջում է շատ երկար ժամանակ: Ամբողջ խնդիրն այն է, որ հայ ժողովուրդը իր պատմության մի քանի հազար տարիների ընթացքում հազիվ է խելքը գլխին, արդիական և մրցունակ մի երկու վերնախավ ունեցել, ու խիստ կասկածելի է, որ ևս մի երկուսն ունենալու համար չի պահանջվի ևս մի քանի հազար տարի: Իսկ ժամանակը ապագայում շատ ավելի սեղմ ժամկետներով է չափվում, քան անցյալում էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում