Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեկտեմբերի 10-ին, ժամը 13.20-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09–ին, մարվել` 15.10–ին: Այրվել է Ե. Աբովյանին պատկանող տնակի տանիքը` 12 քմ:










































