Ներկայում էլեկտրոնային ստորագրությունն արժե տասնհինգ հազար դրամ: Համակարգի ներդրման ժամանակ խոսվում էր, որ գինը պետք է նվազի:
«Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ էլեկտրոնային ստորագրության գինը պայմանավորված է կիրառվող սերտիֆիկատի ինքնարժեքից: Ներկայում Հայաստանն օգտագործում է «Քոսայն» (Qosignh) ընկերության լուծումները: Հայկ Չոբանյանը նշեց որ գինը պետականորեն սահմանված չէ:
Կենտրոնի տնօրենի խոսքով, արդեն երկրորդ անգամ հայտարարվել էր մրցույթ հանրապետությունում հավաստագրման կենտրոն ստեղծելու համար (ամիսներ առաջ հայտարարված մրցույթը չեղյալ հայտարարվեց): Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ավարտվել է դեկտեմբերի 6-ին, ներկայում ամփոփվում են արդյունքները:
Հայկ Չոբանյանը հույս հայտնեց, որ մրցույթի հաղթողը շուտով կընտրվի, և կենտրոնն արդեն հունվարին կսկի գործել, քանի որ id քարտերի ներդրումը նախատեսվում է սկսել հաջորդ տարվա ապրիլից:








































