Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Այսօր տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում. խավարումը կերևա Հյուսիսային Ամերիկայում, Ասիայի կենտրոնական և արևելյան հատվածներում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ Հայաստանում Լուսնի խավարումը կերևա մասնակի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ մասնակի խավարմանը, բացի Հայաստանից, կարող են ականատես լինել նաև Եվրոպայում և Աֆրիկայում:

«Հնարավոր է, որ ամպամածության պայմաններում Հայաստանում Լուսնի խավարումն ընդհանրապես չերևա, բայց դեռ ժամանակ կա, եթե երկինքը մինչև գիշեր բացվի, գուցե նաև կարողանանք հետևել այդ երևույթին»,- ասաց նա:

Արեգ Միքայելյանի խոսքով, Լուսնի խավարում դիտվում է այն ժամանակ, երբ Լուսինը հայտնվում է երկրի ստվերի մեջ` Երկրի և Արեգակի ուղիղ գծի հետևում, այսինքն՝ Երկրի հակադիր կողմում, և Արեգակի կողմից լուսավորված չի լինում: «Լուսինը մենք լուսավորված տեսնում ենք արևի լույսի շնորհիվ: Երբ Լուսինը հայտնվում է ստվերում, Երկրի մթնոլորտի միջով թափանցելով՝ որոշ լուսավորություն հասնում է, և Լուսինը կարմրավուն՝ բավական գեղեցիկ գույն է ստանում: Սովորաբար նման խավարումներ լինում են տարեկան 2-3 անգամ: Այս տարի Լուսնի մասնակի խավարում եղել էր նաև հունիսի 15-ին»,- նկատեց աստղագետը:

Նա նաև տեղեկացրեց, որ Լուսնի խավարումը մարդկանց առողջական վիճակի վրա որևէ բացասական ազդեցություն չի ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում