Իսպանական Լա Լիգայի 16-րդ տուրում կայանալիք «սուպեր կլասսիկո»-ից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ուգո Սանչեսն իսպանական մամուլին տված հարցազրույցում խոսել է սպասվելիք հանդիպման մասին:
Մեքսիկացին լրագրողներին ցույց է տվել նաև լուսանկարներ ` 2 թիմերի միջև կայացած խաղերից.
«Ինչպես կարելի է դատել այս լուսանկարներից, խաղադաշտում մշտապես ծավալվում է անհաշտ պայքար: Սա սպորտային պատերազմ է, որտեղ ոչ ոք չի ցանկանում զիջել: Երբեմն կրքերը շատ են բորբոքվում, սակայն իմ մասնակցությամբ «կլասսիկո»-ների ժամանակ ես միշտ ձգտում էի չշեղվել խաղից և կատարել բուն պարտականություններս:
Ցանկանում եմ, որպեսզի այս «կլասսիկո»-ից խաղացողները հաճույք ստանան, և թող հաղթի ուժեղագույնը: Ես շատ եմ ուզում, որ այն լինի «Ռեալ»-ը: