Apple ընկերությունը Նյու Յորքի Կենտրոնական կայարանի շենքում բացել է ֆիրմային մանրածախ ցանցի ամենամեծ խանութը:
Ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, նոր խանութի մակերեսը 2,1 հազար քառակուսի մետր է, որը 0,6 հազար քառակուսի մետրով մեծ է նախկին առաջատարից` լոնդոնյան Apple Store խանութից:
Ընկերության տվյալների համաձայն` նոր խանութի բացմանը փողոցում սպասում էին 2,5 հազար մարդ, սակայն մինչև կեսօր նրանց թիվը չորս անգամ ավելացել է:
Ոչ պաշտոնական տվյալներով, Apple-ը Նյու Յորքի Տրանսպորտի վարչության հետ տասը տարի ժամկետով պայմանագիր է ստորագրել, որով տարածք է վարձակալում Կենտրոնական կայարանի շենքում: Տարեկան վարձավճարը կազմում է 800 հազար դոլար:








































