Մոսկվայի Болотная հրապարակում մեկնարկել է Պետդումայի ընտրությունների կեղծարարությունների դեմ ընդդիմության ցույցը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, միջոցառումը բացել է Վլադիմիր Ռիժկովը, որից հետո հնչել է Рабфак խմբի «Մեր գժանոցը քվեարկում է Պուտինի օգտին» երգը:
Մոսկվվայի ՆԳՆ գլխավոր վարչության պաշտոնական տվյալներով, հրապարակում հավաքվել է շուրջ 15 հազար մարդ: Ակցիայի մասնակիցների տվյալներով, ցուցարարների թիվը գերազանցում է 20 հազարը: Դեպի հրապարակ մարդկանց հոսքը շարունակվում է:
Առաջինը ելույթ է ունեցել Справедливая Россия կուսակցության պատգամավոր Իլյա Պոնոմարևը: Նրանից հետո ամբիոնին կմոտենա գրող Բորիս Ակունինը:
Մոսկվայի ցույցի կազմակերպիչներն առաջ են քաշել իրենց հիմնական պահանջները
Մոսկվայի Болотная հրապարակում ակցիայի կազմակերպիչներն առաջ են քաշել իրենց հիմնական պահանջները՝ չեղյալ համարել Պետդումայի ընտրությունները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Справедливая Россия կուսակցության պատգամավոր Իլյա Պոնոմարևը, առաջինը ելույթ ունենալով, նշել է, որ հրապարակում հավաքված մարդիկ հանդես են գալիս «ոչ թե ինչ-որ բանի, այլ ազատ ընտրությունների և ժողովրդավարության համար»:
«Մենք պահանջում ենք, որպեսզի անհապաղ անցկացվի ձայների վերահաշվարկ»,- ասել է նա:
Նա բացատրել է, որ հրապարակում բաժանվող սպիտակ ժապավենները խորհրդանշում են տարբեր կուսակցութունների և քաղաքական ուժերի միավորումը՝ հօգուտ արդար ընտրությունների, քանի որ «սպիտակ գույնը բոլոր գույների ամբողջությունն է»:
Ցույցի ժամանակ ելույթ են ունեցել նաև գրող Բորիս Ակունինը, լրագրողներ Օլեգ Կաշինը և Լեոնիդ Պարֆյոնովը:
Կազմակերպիչների տվյալներով, հրապարակում հավաքվածների թիվը հասնում է 40 հազարի:








































