Հոլիվուդյան դերասանուհի Ջոդի Ֆոսթերի հայրը խարդախության համար դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման:
Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, հետաքննությունը պարզել է, որ 89-ամյա Լյուցիուս Ֆիշեր Ֆոսթեր 3-րդը ստորագրել է ավելի քան 20 ներդրումային պայմանագրեր` Լոս Անջելեսի մոտ գտնվող Սան Ֆերնանդո հովտում բնակելի տների կառուցման համար: Յուրաքանչյուր պայմանագիր ստորագրելու համար նա կանխավճար էր վերցնում հինգ հազար դոլար, սակայն այդպես էլ ոչ մի տուն չի կառուցվել:
Առաջադրվող մեղադրանքներով, Լյուցիուս Ֆիշեր Ֆոսթեր 3-րդին սպառնում էր 25 տարվա ազատազրկում, սակայն դատարանը սահմանափակվել է ավելի մեղմ պատժաչափով:
Ջոդի Ֆոսթերի հայրը դերասանուհւ մորից բաժանվել է, երբ նա դեռ երեք տարեկան էր և ոչ մի կապ չի ունեցել հոր հետ: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Լյուցիուս Ֆիշեր Ֆոսթեր 3-րդը հաճախորդների հետ բանակցությունների ժամանակ նշել է դստեր անունը:
Դերասանուհու մամլո ծառայությունը հրաժարվել է ինչ-որ մեկնաբանություն տալ:










































