Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ դեկտեմբերի 9-ին` ժամը 14.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Վանթյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 23-ամյա Ռուստամ Շավալյանին:
Վերջինս դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով:








































