Արենիի հայտնի քարանձավը հայտնվել է Օքսֆորդի համալսարանի «Պատմություն և արվեստ» լաբորատորիայի մասնագետների հետաքրքրության կենտրոնում և նախատեսված է, որ եկող տարվա գարնանը լաորատորիայի մասնագետները կգան Հայաստան:
Արենիի հայտնի քարանձավը վերջին շրջանում մեծագույն անակնկալներ է մատուցել հնագետներին: Եվ հենց Արենի-1 քարանձավի գտածոների ուսումնասիրությամբ էլ վերջիններս պատրաստվում են զբաղվել:
Խոսքն առաջին հերթին վերաբերում է ինչպես կաշվե իրերին ու գործվածքներին, այնպես էլ աշխարհի ամենահին կոշիկին, որի առավել հիմնավոր հետազոտմամբ ու հետագա ճակատագրով մտահոգված են ինչպես հայ մասնագետները, այնպես էլ օտարերկրացիները:









































