Google-ը ներկայացրել է Google+ սոցիալական կայքի համար նախատեսված իր նոր ծառայությունը, որը կոչվում է Find My Face:
Ծառայության հիմնական նպատակը կայքից օգտվողների նկարները սքանավորել և արդեն վերբեռնված նկարներում մարդկանց դեմքերը ճանաչելն է: Այս ծառայությունը շատ նման է Facebook-ի Photo Tag Suggest–ին, որը ստեղծվել է նույն նպատակով։
Find My Face–ը հաջորդ մի քանի օրերի ընթացքում արդեն հասանելի կլինի Google+-ի օգտագործողների համար:
Ինչպես հայտնում է Computersworld-ը, կայքից օգտվողները շատ ուրախ են նորամուծության համար:







































