2011 թ. դեկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 76 մլն 853 հզ. 658 ԱՄՆ դոլար՝ 382.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 97 մլն 19 հզ.103 ԱՄՆ դոլար՝ 383.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 13.6 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 383.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1.335 հզ. ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 383.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 151 հզ. 13 EUR՝ 510.81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 10 մլն 869 հզ. 198 EUR՝ 516.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Միջբանկային շուկայում ևս գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 559 մլն 385 հզ. 437 ՌԴ ռուբլի՝ 12.07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել 112 մլն 782 հզ. 969 ՌԴ ռուբլի՝ 12.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում և միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 29.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 66.6 մլն ԱՄՆ դոլար:









































