Լոնդոնում ՌԴ-ի դեսպանատան մոտ ակցիա է տեղի ունեցել՝ ընդդեմ դեկտեմբերի 4-ին կայացած ՌԴ Պետդումայի ընտրությունների:
Ինչպես գրում է BBC-ն, ակցիային մասնակցել է 50-60 մարդ, այդ թվում՝ հայտնի գործարարներ Բորիս Բերեզովսկին ու Եվգենի Չիչվարկինը: Ակցիայի մասնակիցների մեջ շատ են հատկապես երիտասարդները:
Ցուցարարների հագին եղել են սպիտակ շապիկներ ու ձեռքներին ունեցել են սպիտակ ժապավեններ: Նրանք վանկարկել են «Մենք կողմնակից ենք արդար ընտրությունների» և «Ռուսաստանն առանց Պուտինի» կարգախոսները:










































