Քաղաքացի-պետություն հարաբերության ժամանակ քաղաքացու իրավունքները չեն պաշտպանվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանը` անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքներին: Իրավապաշտպանի համոզմամբ` Հայաստանում խախտվում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածները միանգամից:
«Այսօր չկա ոչ մի ոլորտ, որտեղ Մարդու իրավունքները չոտնահարվեն, մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում առաջընթաց չկա»,- նշեց Մ. Դանիելյանը`հավելելով, որ ամենացայտուն կետերն են բանակը և ոստիկանությունը:
Նշենք, որ դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: