Սիրիայի բնակիչները մասսայական ցույց են կազմակերպել Հոմս քաղաքում: Նրանք բողոքում են Ասադի կառավարության դեմ: Ցույցի ժամանակ մահացել է ավելի քան ինը մարդ:Այս մասին գրում է Mignews.com-ը:
Տեղական ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ Ասադի կառավարական բանակը «ջարդ» է իրականացրել քաղաքում:
Հիշեցնենք, որ ուրբաթօրյա աղոթքից հետո սպանվել էր ավելի քան 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ: