Հայաստան փոխանցվող տրանսֆերտների ծավալները սովորաբար ամեն տարի աշնան ամիսներին նվազում են: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստեց, որ ըստ էության տարեցտարի նույն միտումը կրկնվում է, սակայն, թե ինչով է դա բացատրվում՝ դժվարացավ պատասխանել:
Այն հարցին, թե հաջորդ տարի տրանսֆերտների ծավալների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության աճի միտումների նվազումը, Գ. Մինասյանը պատասխանեց, որ ֆիզիկական անձանց դրամական միջոցների փոխանցումների աճը պայմանավորված է հիմնականում այն երկրների տնտեսական աճով, որտեղից որ գալիս են այդ միջոցները: ՀՀ հիմնական տրանսֆերտները գալիս են Ռուսաստանից:
«Ես դեռ չեմ լսել, որ Ռուսաստանի համար էական բացասական կանխատեսում լինի»,- ասաց Գ. Մինասյանը:








































