Հինգշաբթի Հնդկաստանի Կալկաթա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 88-ի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով քաղաքային ոստիկանությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհերի մասին:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է հիվանդանոցի երկու սեփականատերերին, նրանց դեմ հարուցվել է քրեական գործ, քանի որ պարզվել է, որ հիվանդանոցում չեն եղել հակահրդեհային սարքավորումներ:
Հիշեցնենք, որ հինգշաբթի հրդեհ էր բռնկվել Կալկաթայի AMRI հիվանդանոցում: Կրակն արագ տարածվել էր բազմահարկ կառույցի մասնաշենքերում: Հրդեհի պատճառները պարզվում են: