Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա. Միշել Սուլեյման

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Սամվել Բալասանյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Լիբանանի նախագահի այցը կխթանի հայ-լիբանանյան հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:

Գոհունակությամբ փաստելով, որ հայ-լիբանանյան միջխորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա ` Ս. Նիկոյանը նշել է, որ իր կողմից կանի հնարավորը, որ փոխգործակցությունն ավելի խորանա և զարգանա:

Կարևորելով միջխորհրդարանական կապերը ` ԱԺ նախագահը նշել է, որ դրանք հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչ և խորհրդարանների շփումների ակտիվացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով նպաստում են փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը և երկրների միջև համագործակցության զարգացմանը:

Նրա խոսքով` Հայաստանը Լիբանանի հետ ունենալով բազմաթիվ ընդհանրություններ ու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներ ` շարունակելու է արդյունավետ համագործակցությունը թե′ միջազգային ասպարեզում և թե′ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լիբանանի եղբայրական վերաբերմունքը լիբանանահայության հանդեպ: Նրա խոսքով` Լիբանանի հայ համայնքը, հանդիսանալով հուսալի և ամուր կամուրջ երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև, միաժամանակ, կարողացել է պահպանել իր ազգային հարուստ մշակույթն ու արժեքները, ակտիվորեն մասնակցել Լիբանանի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին:

Ս. Նիկոյանը նշել է, որ բազմազգ ու բազմակրոն քաղաքակրթություն ունեցող Լիբանանը մշակույթների և կրոնների երկխոսության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության լավագույն օրինակ է հանդիսանում:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը կարևորել է տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը ու այս համատեքստում շնորհակալություն հայտնել Լիբանանի կառավարությանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման համար: Նա անթույլատրելի է համարել նման հարցերում երկակի ստանդարտների կիրառումը:

Լիբանանի նախագահը համոզմունք է հայտնել, որ նրա նախագահության օրոք հայ-լիբանանյան միջխորհրդարանական գործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել: Նա բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները:

Պարոն Սուլեյմանը կարևորել է միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությունը և փոխաջակցությունը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին`նա նշել է, որ այն պետք կարգավորվի միջազգային չափանիշներին համապատասխան, ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Հանդիպման վերջում Լիբանանի նախագահը գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում