Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Երևանի ավագանին հաստատել է Երևանի զարգացման 2012թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Երևանի ավագանին դեկտեմբերի 9–ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվերկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի սեփականություն համարվող մի շարք բնակարաններ քաղաքացիներին անհատույց օտարելու մասին որոշման նախագծերը։

Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2012թ. ծրագրին։

Ավտոտրանսպորտի պահպանության, սպասարկման, նորոգման և շահագործման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, բնակչության երթևեկն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացվել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Որպես հիմնավորում նշվել է, որ վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի ավելացման հանգամանքով պայմանավորված` Երևան քաղաքը տրանսպորտից բեռնաթափելու, հասարակական տրանսպորտով ազգաբնակչության սպասարկման մակարդակը բարձրացնելու նպատակով քաղաքապետարանը որդեգրվել է քաղաքային ավտոբուսները երթուղային ցանցում ավելացնելու և զուգահեռաբար միկրոավտոբուսների թիվը նվազեցնելու քաղաքականություն:

Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով ՉԺՀ-ի հետ կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա Երևան կներկրվի 249 ավտոբուս, որի առաջին խմբաքանակը՝ թվով 66 ավտոբուս, արդեն առաջիկա օրերին կլինի Երևանում։

Ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։

Ավագանին կողմ է քվեարկել նաև Երևան քաղաքում աղբահանությունը կազմակերպելու համար տեղական վճարների 2012թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշմանը։ Ներկայացնելով որոշման նախագիծը՝ քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետը նշել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի պահանջով, համաձայն որի աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է։

Քննարկվող հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետը նշել է, որ որոշման ընդունումը կնպաստի վարձավճարների գանձման գործընթացի կանոնակարգմանը և ընդգծել, որ որոշման ընդունումով բնակչության համար ֆինանսական որևէ լրացուցիչ բեռ չի առաջանում։ Երևանի քաղաքային համայնքում 2012թ. աղբահանությունը կազմակերպելու համար ավագանու որոշմամբ սահմանվել են աղբահանության վճարի հետևյալ դրույքաչափերը.

1) կենցաղային աղբի համար բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 ՀՀ դրամ

2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի՝ մեկ
խորանարդ մետր աղբի համար՝ ամսական 2500 ՀՀ դրամ

2. Երևան քաղաքում շինարարական և խոշոր եզրաչափի մեկ խորանարդ մետր աղբի հավաքման և փոխադրման թույլտվության համար տեղական վճարի 2012թ. դրույքաչափը սահմանել 500 դրամ։

Օրակարգի մյուս հարցերով ավագանին հավանություն է տվել «Երևան քաղաքի պատմության թանգարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխությունը, կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին որոշումների նախագծերին։

Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի զարգացման 2012թ. ծրագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում