Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվների միջև այսօր ստորագրվել է փոխհամագործակցության պայմանագիր։
Հայկական կողմից այն ստորագրել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, իսկ վրացական կողմից՝ Վրաստանի Ազգային արխիվի տնօրեն Տեոնա Իաշվիլին։
Վերջինիս խոսքերով՝ այդ համաձայնագրով նախատեսվում է փոխանակել փաստաթղթերի պատճեններ, կատարել փորձի փոխանակում, իրականացնել համատեղ ծրագրեր։
Նշվում է, որ Հայաստանի Ազգային արխիվի պատվիրակության վրացական այցն ավարտվելու է դեկտեմբերի 11-ին, և որ սա նրանց երկրորդ վրացական այցն է։