Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

ՀՀԿ-ն «էստի համեցեք»-ի խնդիր չունի. Մկրտիչ Մինասյան

Քաղաքական իրադարձությունները պատճենահանել հնարավոր չէ: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցած Պետդումայի ընտրությունների` հայաստանյան իրականության վրա հնարավոր անդրադարձի թեմային:

«Հայաստանում այլ իրավիճակ է, այլ գործընթացներ են տեղի ունենում, և մենք ժողովրդավարության առումով մի քայլ առաջ ենք: Այն, որ Ռուսաստանում իշխող կուսակցության ձայները կրճատվել են, դեռ չի նշանակում, որ նույնը կարող է պատահել նաև մեզ հետ: Նորմալ, թափանցիկ ընտրություններում «Եդինա Ռոսիա»-ն մեծամասնություն ստացավ: Մեր դեպքում` մեր առաջնորդը հորդորել է արդար, ոչ վիճահարույց ընտրություններ անցկացնել»,- նկատեց նա:

Մինասյանը անդրադարձավ նաև առաջիկա ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական ցուցակով հանդես գալու հավանականությանը` նշելով, որ այս առնչությամբ հստակ քննակումներ դեռևս չեն եղել:

«Իսկ ո՞վ ասաց, որ առանց ԲՀԿ-ի ՀՀԿ-ն ավելի վատ արդյունքներ է ունենալու: Միաժամանակ մեր միջև լարվածություն չկա, մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք: ՀՀԿ-ի դռները բաց են համագործակցության համար: Հանրապետականը երկրում ամենակայացած քաղաքական ուժերից մեկն է, մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած ուժի հետ: Բայց մենք «էստի համեցեք»-ի խնդիր չունենք»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:

Ասուլիսի մյուս բանախոս, պատգամավոր Վարդան Խաչատրյանն իր հերթին նկատեց, որ Ռուսաստանում իշխող կուսակցության վարկանիշը անկում է ապրել:

«Ռուսաստանյան ընտրություններում ստացված արդյունքները հետևանք են լուրջ, կայացած միջին խավի: Միջին խավը նոր դիսպոզիցիա սահմանեց: Ասել, որ մեզանում էլ նույնը տեղի կունենա, չեմ կարծում` ճիշտ կլինի: Այս պահի դրությամբ մենք նման բանի չենք կարող հավակնել:

Ցավոք, հայ հասարակությունը ամորֆ է, ինչից ելնելով` իրավիճակը մանիպուլյատիվ է լինելու: Խաղարկային իրավիճակ է, և բոլոր զարգացումներն էլ հնարավոր են: Միաժամանակ, համեմատած Ռուսաստանի հետ, մենք առավել կայացած ընդդիմություն ունենք:

Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական դաշտին, ապա կլինեն բաներ, որոնք մինչ այժմ չեն եղել: Մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ ամեն բան նախորդ անգամների նման ստացվի»,- նկատեց Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքով` եթե ժողովուրդն ավելի վատ է ապրում, քան մի քանի տարի առաջ, ապա ՀՀԿ-ի վստահությունը մի փոքր անհասկանալի է:

«Միաժամանակ համաձայն եմ այն մտքին, որ ստեղծված իրավիճակում իշխանությունն ավելի շահեկան դիրքում է, քան ընդդիմությունը: Գտնում եմ, որ ընդդիմության վարքագծում ինչ-որ բաներ սխալ էին»:

Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ մասնակցելու է գալիք ընտրություններին, սակայն ինչ ձևաչափով` դեռևս չգիտի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում