«Երկիր»-ը գրում է. «Մենք նշել էինք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ քաղաքապետարան եկած պաշտոնյաները սպասում են հարմար առիթի՝ այնտեղից հեռանալու համար։ Օրերս քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից հեռացավ Վահե Ստեփանյանը, ում, ինչպես կանխատեսել էինք, անմիջապես փոխարինեց Սերգեյ Մակարյանը։
Մեր ունեցած տեղեկություններով՝ երկուշաբթի օրը արձակուրդ մեկնելու դիմում կգրի և արձակուրդից հետ չի վերադառնա փոխքաղաքապետ Վահագն Առաքելյանը, ով ևս քաղաքապետարան էր եկել «ՀայՌուսգազարդից»՝ Կարեն Կարապետյանի առաջարկով, և համարվում էր նրա մտերիմը»։