ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ դեկտեմբերի 8-ին, ժամը 23.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և հնարավոր է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթևեկելի մասից դուրս է եկել և շրջվել Ա. Գաբրիելյանին պատկանող «Աուդի Ա-4» մակնիշի 20 ՕՍ 771 պետհամարանիշի ավտոմեքենան:
Տեղում վառելիքի արտահոսք չի նկատվել։ Զոհեր և տուժածներ չկան:









































