«Մենք հաճախ ենք հայկական կողմից հակասական հայտարարություններ լսել, այդ թվում նաեւ Ադրբեջանի գրավյալ տարածքների առնչությամբ»,- ադրբեջանական Day.Az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը` մեկնաբանելով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, թե այժմ ԼՂ հիմնախնդրի բանակցությունները ընթանում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների եւ վեց տարրերի շրջանակներում: «Արժե հիշեցնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Աղդամն ու Ֆիզուլին հայկական տարածքներ չեն»,- հիշեցրել է Պոլուխովը, ապա նշել, թե անհրաժեշտ է տեսնել կոնկրետ աշխատանք եւ կոնկրետ քայլեր Հայաստանի կողմից, որոնք կարող են հանգեցնել ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորմանը: