Ֆրանսիան հինգշաբթի օրը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն արդարադատությունից չի փախչի, որքան էլ հրաժարվի, որ հրաման է տվել զորքերին սպանել հակակառավարական ցուցարարներին: Այս մասին հաղորդում է MIGnews.com կայքը:
«Նա պետք է պատասխան տա այն հանցագործությունների համար, որոնք իրագործել է Սիրիայում՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նա չի փախչելու արդարադատությունից»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բեռնար Վալերոն:
«Դամասկոսում առկա ռեժիմը շարունակում է համառորեն անտեսել Արաբական երկրների լիգայի և միջազգային հանրության պահանջները: Սակայն սիրիացի ժողովուրդը և միջազգային հանրությունը դատելու են նրան»,- ասել է Վալերոն:








































