Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

«Վրաստանի հարցում ՀՀ ներկայիս իշխանություններին մեղադրանքներ չեմ կարող ներկայացնել». ՀԱԿ ներկայացուցիչ

Այսօր «Հայացք» ակումբում հյուրընկալված Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը անդրադարձավ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Շևարդնաձեն սպառնալիք էր որակել Հայաստանն Աջարիային ուղիղ կապող ավտոմայրուղու կառուցումը. «Դա կարող է փոխել Աջարիայի ժողովրդագրական պատկերը։ Նայեք Աբխազիային, այնտեղ հայերն ավելի շատ են, քան՝ աբխազները։ Չեմ բացառում, որ վրացական իշխանությունները զիջումներ անեն Հայաստանին և մի շարք եկեղեցիներ հանձնեն, որոնք մեր պատրիարքարանը համարում է վիճելի»։

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց. «Ես դատապարտում եմ Շևարդնաձեի այդ հայտարարությունը: Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը Վրաստանին կապող հիմնական մայրուղիներից մեկը` Բագրատաշենը, կառուցվեց Շևարդնաձեից հետո: Այո՛, դա այն ժամանակ չէր կառուցվում, և դա կառուցեցին Վրաստանի ներկայիս իշխանությունները: Ուզում եմ ավելացնել, որ Շևարդնաձեն ակնարկել է նաև ինչ-որ եկեղեցիների հետ կապված հարց, ես չեմ խրախուսում նրա այդ գործունեությունը, որովհետև պետությունն ունի իր գործառույթը:

Ընդհանրապես, եթե անկեղծ լինենք, պետք է ասեմ, շատ դրականորեն պետք է նշեմ, որ այսօր Հայաստանի և Վրաստանի միջև հարթվել են այն որոշակի լարվածության տարրերը, որոնք կային մի քանի ամիս առաջ: Այստեղ Հայաստանի իշխանություններն էլ են դրական գործ արել, և որոշ փակագծեր էլ են բացել`Կոնգրեսն էլ է որոշակի աշխատանք տարել, որպեսզի այդ լարվածությունը վերանա: Այդ լարվածության պատճառներից մեկն այն թյուրիմացությունն է եղել, որ մամուլով տարածվեց, թե իբր նախագահ Սաակաշվիլին չի շնորհավորել սեպտեմբերի 21-ի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությանը: Ո՛չ, սեպտեմբերի 20-ին պաշտոնապես հանձնվել է այդ շնորհավորանքը, ես դա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ: Եվ ընդհանրապես, Վրաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ստրատեգիական նշանակություն մեզ համար, և առաջնահերթային պետք է լինեն մեզ համար, և այս իմաստով ես շատ դրական եմ համարում, որ երկու երկրների իշխանությունները կարողացան այդ ամենը հարթել: Այդ լարվածությունը իմիջիայլոց ստեղծվել էր Կաթողիկոսի Վրաստան այցից հետո, հիմա, փառք Աստծո, որ այդ ամենը հարթված է»,- նշեց նա:

Այնուհետև Դավիթ Շահնազարյանը հավելեց, որ իհարկե կարող են խնդիրներ լինել: «Օր առաջ պետք է լուծվեն դեմարկացիայի` սահմանի ճշգրտման հարցերը: Դրանից հետո արդեն լուրջ հնարավորություններ կստեղծվեն, որ ընդհանրապես բոլոր անցակետերը վերացվեն Հայաստանի և Վրաստանի միջև, և լինեն այնպիսի սահմաններ` ինչպիսին կան Շենգենյան երկրներում: Դա է մեր նպատակը, և պետք է հասնենք, և վստահ եմ, որ դա բխում է Վրաստանի շահերից: Հայաստանի և Վրաստանի իշխանությունները հստակ պետք է հասկանան, որ եկեղեցիները երբեմն իրենց գործառույթներում մտնում են պետության գործառույթների դաշտը: Դա էլ չպետք է որևէ դեպքում թույլ տրվի:

Կա մի հարց, որը մեզ համար չափազանց կարևոր է, և Վրաստանի իշխանությունները պետք է հաշվի նստեն դրա հետ` խոսքը Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարի մասին է, և ես վստահ եմ, որ Վրաստանի իշխանությունները զերծ կմնան այդ գազատարը Ադրբեջանին վաճառելուց, որովհետև դա կոմերցիոն գործարք չէ, դա կարևորագույն քաղաքական, տարածաշրջանային անվտանգության հետ կապված գործարք է, և նման քայլը ես չեմ կարծում, եթե դա կատարվի, լավ դիտվի թե՛ Հայաստանի ընդդիմության, թե՛ ՀՀ իշխանությունների կողմից»:

Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Ջավախքի խնդիրներին, Դավիթ Շահնազարյանը հակադարձեց. «Ջավախքի խնդիր ասելով` ի՞նչ եք հասկանում… Աշխարհում Վրաստանից բացի այլ պետություն չկա, որ իր բյուջեով պահում է հայկական դպրոցները: Այս փաստը խնդրում եմ հաշվի առեք: Ջավախքում կան սոցիալ-տնտեսական, նաև կրթական պրոբլեմներ, բայց դրանք պետք չի լուծել առճակատման ճանապարհով: Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները այնքան են, որքան Վրաստանի մնացած այլ տարածաշրջաններում: Հաշվի առեք մի բան`Ջավախքը երբեք այսպիսի կոմունիկացիոն զարգացում չէր ունեցել, որքան ունեցավ վերջին տարիներին»:

Դ. Շահնազարյանը շեշտեց նաև, որ Վրաստանն այսօր մի պետություն է, որտեղ գործում է օրենքը, որտեղ օրենքի գերակայությունն է աշխատում. «Վրաստանը տարբեր բնագավառներում այնպիսի ռեֆորմներ է իրականացրել, որ նրանց փորձի կարիքը մենք ունենալու ենք: Այսօր Վրաստանում կենցաղային կոռուպցիա չկա, հասարակության 80 տոկոսից ավելին վստահում է ոստիկանությանը… Դուք պատկերացնո՞ւմ եք դա ինչ է… Մենք նման հարևան ունենք, և դա իսկապես շատ լավ է: Ավելին` Սաակաշվիլու օրոք հայ-վրացական հարաբերությունները էապես ավելի են զարգացել, քան մինչ այդ էր՝ հատկապես կոմունիկացիոն առումով»:

Որ հայ-վրացական հարաբերությունները զարգացել են դրանում Սաակաշվիլիի՞, թե՞ Սերժ Սարգսյանի ջանքերն են, հարց ուղղեց լրագրողը. «Վրաստանի հետ կապված հարցերում կարող է ինչ-որ տակտիկական սխալներ եղել են, բայց Հայաստանի ներկայիս իշխանություններին լուրջ մեղադրանքներ այդ հարցերում ես չեմ կարող ներկայացնել, որովհետև քիչ թե շատ նորմալ է արվել ամեն ինչ»,- նկատեց Դ. Շահնազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում