«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 12.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Մեծ Մանթաշ գյուղի բնակիչներից մեկը և հայտնել, որ հարմարեցված բանալիով դուռը բացելով` փողոցում կայանված իր «ՎԱԶ-21011ե մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են բաճկոն, խաղալիքներ և սննդամթերք` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է նախկինում դատապարտված 25-ամյա մի երիտասարդ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:










































