Հունաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ երկրի բնակչության մեծ մասը (76,7%) ցանկանում է, որ երկիրը մնա եվրոգոտում:
Հարցմանը մասնակցնել է 1400 մարդ: Հարցումները ցույց են տվել, որ Հունաստանի բնակչության 88 տոկոսը տուժել է եկամուտների նվազման պատճառով, իսկ 80,7 տոկոսը սպասում է, որ հաջորդ տարի իրավիճակն ավելի է վատանալու: Անկասկած, հույների մեծամասնությունը հայտարարել է, որ չի ցանկանում հրաժարվել եվրոյից, անկախ այն բանից, թե ինչ է դրան հետևելու:
Greek Reporter-ը հայտնում է, որ երկրի բնակչության մեծամասնությունը (79,3%) գտնում է, որ ԱՄՀ-ի և նրա գործընկերների կողմից անցկացվող «Հունաստանի փրկության» ծրագիրը հաջողություն չի ունեցել»: Այս հետազոտությունները ցույց են տվել, որ առաջատար երկու կուսակցությունների աջակցությունը սեպտեմբերի համեմատ կրճատվել է:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին և 9-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը իր պատմության մեջ կարևորագույններից մեկն է: Այնտեղ քննարկվելու է Լիսաբոնյան համաձայնագրում փոփոխություններ մտցնելու հարցը:







































