Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությանը հատկացնել 60 մլն 947 հազար 500 դրամ։








































