The Times-ի սյունակագիր Թոնի Հելփին գրում է, թե ինչպես է Պուտինը պատմել այն մասին, որ փոքր ժամանակ առնետին անկյուն է տարել, և վերջինս, հասկանալով, որ այևս տեղ չունի փախչելու, հարձակվել է իր վրա: «Ռուսաստանի հակակրեմլյան ընդդիմությունը հարկ է, որ հիշի այս պատմությունը, երբ Պուտինին նետում է ամենալուրջ մարտահրավերը նրա իշխանության վերջին 11 տարվա ընթացքում:
Ճիշտ է, Պուտինը պատմել է առնետի մասին պատմությունը` խոսելով իր կառավարման ոճի ճկունության մասին, սակայն լրագրողի կարծիքով՝ «եթե նրան (Պուտին) անկյուն մտցնես, ապա նա, ամենայն հավանականությամբ, կպայքարի ոչ թե կյանքի, այլ մահվան համար, որպեսզի մեղմորեն կատարի պահանջները և հրաժարական տա»:
Պուտինը ստացել խիստ դաստիարակություն և սովորել է ՊԱԿ-ում, որտեղ ուժը միշտ իշխել է բարոյականությանը: Նրա հակառակորդներին սպառնում է կյանքի և ազատության իրական վտանգ: «Նրանց միակ հույսը բողոքարկողների կրիտիկական զանգված հավաքելն է, այնքան մեծ, որ իրենք գերազանցեն ՕՄՕՆ-ի ուժերին»,-ասվում է հոդվածում:
Պուտինը առանց խղճի խայթի ուժ կկիրառի փողոցում վերահսկողություն սահմանելու համար: Նա վստահ է, որ Ռուսաստանը չափազանց մեծ և կարևոր երկիր է, որ Արևմուտքը երկար ժամանակ զայրացած մնա իր վրա: Օտարերկրյա ներդնողները նույնպես բարձր են գնահատում երկրի կայունությունը:
Այս իրավիճակում ընդդիմությունը պետք է ոչ միայն բարոյազրկի վարչակարգին, այլև առաջարկի այլընտրանքային տարբերակ, որը մեծ տարածում է գտնելու ժողովրդի մոտ: Ըստ հեղինակի` Պուտինը գործելու է «Բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքով` մեկուսացնելով իր քննադատներին և վարկաբեկելով նրանց ենթականերին: Պուտնինի հակառակորդները նրա հետ կարող են պայքարել խորամանկությամբ և տոկունությամբ:










































