Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Կոմիտասում` «Ալմաստ» գործարանի մոտակայքում, հրդեհված մեքենան գազով էր, և թեև ԱԻՆ փրկարարները վթարից 3 րոպե հետո դեպքի վայրում էին, բայց արդեն ուշ էր՝ պայթյունի հետևանքով բոլորը մահացել էին:
«Անձի ինքնությունը դեռ պարզված չէ, ոստիկանության հետ աշխատում ենք»,- ասաց Ա. Երիցյանը:
Հիշեցնենք, որ կեսգիշերին այրվել է 2 ավտոմեքենա, որի հետևանքով զոհվել է երեք քաղաքացի։







































