ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը առաջին անգամ մեկանաբանել է քաղաքացիների բազմահազարանոց ցույցերը, որն իշխանություններին մեղադրում են Պետդումայի ընտրությունները կեղծելու մեջ` հայտարարելով իշխանության և ընդդիմադիրների միջև երկխոսություն սկսելու անհրաժեշտության և նրանց` սահմանադրական իրավունքով ցույց անցկացնելու հնարավորություն տալու մասին:
«Ինչ վերաբերում է փողոցային ժողովրդավարության ցույցերին, ապա ես դրան վերաբերում եմ հետևյալ կերպ. եթե մարդիկ գործում են օրենքի շրջանակներում, ապա նրանց պետք է իրավունք տալ արտահայտել իրենց կարծիքը: Մենք ոչ ոքի չպետք է սահմանափակենք իրենց իրավունքներում»,-հայտարարել է Պուտինը «Համառուսաստանյան ժողովրդական ճակատի» դաշնային համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, նա նաև հավելել է, որ «եթե ինչ-որ մեկը խախտի օրենքը, ապա իշխանական և իրավապահ մարմինները օրինական մեթոդներով պետք է պանաջեն օրենքի կիրառում»: Պուտինն ընդգծել է, որ բոլոր մեծ մարդիկ լավ հասկանում են, որ «կազմակերպիչների մի մասը գործում է հայտնի սցենարով և նրանց առջև կանգնած են եսասիրական քաղաքական նպատակները»:
«Մենք նաև գիտենք, որ մեր երկրում մարդիկ չեն ցանկանում այնպիսի դեպքերի զարգացում, ինչպիսիք էին Ղրղզստանում կամ Ուկրաինայում: Ոչ ոք քաոս չի ուզում»,-հայտարարել է վարչապետը:
Նա նաև հայտարարել է, որ պետք է հենվել քաղաքացիների մեծամասնության վրա և երկխոսություն տանել ընդդիմության հետ:









































