«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-ին` ժամը 19.15-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները 61-ամյա մի կնոջ տան ննջասենյակից հայտնաբերվել են «Տրամադոլի» 18 դեղահաբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:










































