Թուրքական Internet Haber կայքը, վկայակոչելով սիրիական Sana պետական գործակալությանը, հայտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հրամանով սիրիական տանկերը կենտրոնացվել են Թուրքիայի սահմանի մոտ։
Դրա պատճառն այն է, որ դեկտեմբերի 6-ին մոտ 35 զինված գրոհայիններ փորձել էին Թուրքիայից ներթափանցել Սիրիա։ Սակայն սիրիացի սահմանապահները կրակ էին բացել նրանց ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մի քանիսին, ինչից հետո գրոհայինները նահանջել էին թուրքական տարածք։
Հիշեցնենք, որ ցամաքային ճանապարհով Սիրիա ներթափանցելու փորձի ձախողումից հետո Լիբիայից Թուրքիա ժամանած գրոհայինները փորձել են սիրիական տարածք մուտք գործել ծովային ճանապարհով, սակայն սիրիական նավատորմին հաջողվել է կանխել դա։








































