ՀՀ ԱԻ նախարարությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 21.58-ին Վայոց Ձորի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի ձախափնյա թաղամասի Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռեվս չպարզված հանգամանքներում «Մոսկվիչ 2715» մակնիշի 25 ԼՍ 847 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Տ. Սայադյան, ծնված 1990 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել թիվ 7 շենքին հարակից ավտոկանգառի մետաղյա ճաղավանդակին, ինչի հետևանքով ուղևոր` 1991 թ. ծնված Կարեն Մեսրոպյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ջերմուկ քաղաքի հիվանդանոց:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:








































