Իրանական ISNAլրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր հավանության է արժանացրել Մեծ Բրիտանիայի հետ Իրանի դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունների մակարդակի նվազեցման վերաբերյալ օրինագիծը։
Սա որակվում է որպես Իրանի հանդեպ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների պատասխան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ օրինագիծը հավանության էր արժանացել Իրանի խորհրդարանի և Իսլամական հեղափոխության պահակազորի կողմից։








































