Այսօր Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում կանցկացնի իր վերջին հանդիպումը:
Ամստերդամում կայանալիք «Այաքս»-ի հետ հանդիպումը բաց կթողնեն Ռոնալդուն, Ռամոսը, Կասիլյասը, Մարսելոն, Պեպեն, Խեդիրան և Լասսը, որոնց Ժոզե Մոուրինյոն հանգստանալու հնարավորություն է տվել: Միաժամանակ պորտուգալացի գլխավոր մարզիչը հայտարարեց, որ Կարիմ Բենզեման և Գոնսալո Իգուաինը դաշտ դուրս կգան խաղի մեկնարկային րոպեներից: «Ռեալ»-ի հայտացուցակում են հայտնվել կանտերանոներ Պաչեկոն, Խեսեն և Պեդրո Մենդեշը:
«Եթե դե Բուրը խոսում է Սուպեր կլասսիկոյից, դա նշանակում է, որ նա մեզնից վախենում է, և մենք ունենք առավելություն: Այդ հանդիպումը կարևոր է մեզ համար, և մենք ցանկանում ենք հաղթանակ տանել»,- նշել է Մոուրինյոն:









































