Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Փոթիում կառուցվելու է նոր «կոնտեյներային» նավամատույց։ Նախագիծն իրականացնելու է «Քարվուդ» ընկերությունը՝ չինական ներդրումային հոլդինգի հետ համատեղ։
Նախագծի իրականացման աշխատանքները մեկնարկելու են 2012 թվականի գարնանը և ավարտվելու են 2013 թվականի մարտին։ Նոր նավամատույցը կառուցվելու է նախկին նավաշինական գործարանի տեղում։ Նախագիծը գնահատվում է 35 միլիոն դոլար։
Նախագծի ղեկավարի խոսքերով՝ նոր նավամատույցի կառուցումը հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև կնպաստի կոնտեյներների փոխադրման էժանացմանը ոչ միայն Վրաստանում, այլև Հայաստանում, Ադրբեջանում ու Միջին Ասիայի երկրներում։







































