Wednesday, 10 06 2026
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ

96-ի և 2008-ի կրնկնությունը բացառվում է. Blog

Վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Ej էլեկտրոնային ամսագրի (ejournal) իր բլոգում գրում է.

1997 թվականին, երբ Հայաստանում ներիշխանական կրքերը բորբոքվել էին ահագնորեն, իսկ այն ժամանակվա ընդդիմությունն էլ ձեռքերն էր շփում վերահաս իշխանափոխության կանխավայելումով, «Խորհելու ժամանակը» վերնագրով քաղաքական բնույթի մի գիրք հրատարակեցի ու դռնեդուռ ընկնելով` հասցրի քաղաքական հիմնական կուսակցությունների ու խմբավորումների ղեկավարներին: Գրքի գլխավոր միտքը հետևյալն էր` հանրային կյանքում էական փոփոխության հասնելու համար քաղաքական եռանդը բավարար չէ, ավելին, այն կարող է վնասակար լինել, եթե դրան չի նախորդել մտքի աշխատանքը և պատասխան չեն տրվել առանցքային մի շարք հարցերի: Մասնավորապես` 1. ի՞նչ է կատարվում իրականում մեզանում, 2. հասարակական, պատմական, քաղաքական ի՞նչ երևույթներ են որոշում մեր ներկան, 3. ո՞րն է ապագայի` մեր իրական էությունից բխող կառավարման արդյունավետ համակարգը, 5. ի՞նչ եղանակներով կարելի հասնել դրան և այլն:

Անիմաստ ակտիվություն դրսևորելու փոխարեն նշածս հարցերի վրա խորհելու հորդորս հաշվի չառնվեց…

Դեգերումի երկրորդ շրջանը գծեցի արդեն 2007-ի աշնանը` առանցքային քաղաքական ուժերին նույն հարցադրումները ներկայացնելով ու այս անգամ կոնկրետ ելքի մի տարբերակ առաջարկելով:

Արձագանքը կրկին զրոյական էր: Եվ այս ամենի արդյունքը եղավ այն, որ քաղաքական տևական պայքարից հետո խորհրդային համակարգի ավարտին ձևավորված, իր մանկության փուլում ահեղ այդ համակարգին հաջողությամբ դիմակայած քաղաքական էլիտան` իր բոլոր ներկայացուցիչներով հանդերձ, պատմության գիրկն անցնելու փուլում է հայտնվել:

Հեռացող այդ էլիտան քաղաքական պայքարի երկու պիկ է ապահովել. Մեկը Վազգեն Մանուկյանի գլխավորած 1996 թվականի սեպտեմբերն էր, հաջորդ պիկի կնքահայրը եղավ ժամանակին իշխանական դիրքերից Վազգեն Մանուկյանի պիկին դիմակայած Լևոն Տեր-Պետրոսյանը` 2008 թվականի փետրվար-մարտյան իրադարձություններով:

Մեր քաղաքական պատմության այս մեծությունների միևնույն ճանապարհով գնալու և միևնույն ճակատագրին արժանանալու փաստը մտորելու տեղիք է տալիս: Մինչդեռ դա անելու փոխարեն արդեն հնչում են նոր պայքար սկսելու, նոր ընդդիմություն ձևավորելու կոչեր: Իսկ թե ի՞նչ է անելու նոր ընդիմությունը, որ չեն արել նախորդները, չի ասվում: Ավելի քան սպասելի է, որ մի որոշ ժամանակ հետո հանրությունը տրտնջալու է արդեն այդ ընդդիմությունից ու … վերստին նորը ձևավորելու կոչ է լինելու:

Գրեթե անհավանական է, որ առաջիկա ամիսներին մեր հանրության մեջ կհայտնվի մեկ այլ գործիչ, ով իր էներգիայով ու կազմակերչական հատկանիշներով կգերազանցի 1996 թվականի Վազգեն Մանուկյանին կամ հռետորական արվեստով, մարդկանց վրա ազդելու շնորքով ստվերում կթողնի Լևոն Տեր-Պետրոսյանին: Այնպես որ բացառվում է ոչ միայն հանրության բողոքական հատվածին առաջնորդելով բաստիլներ գրավելը, այլև թեկուզ 1996-ը կամ 2008-ը կրկնելը:

Ալբերտ Էյնշտեյնը մի առիթով ասել է. «Բարդ խնդիրները, որոնց մենք բախվում ենք, չեն կարող լուծվել մտածողության այն նույն մակարդակում, որում մենք գտնվել ենք դրանց առաջացման պահին»:

Վաղուց ժամանակն է, որ ասպարեզ գան մտածողության այն մյուս մակարդակի կրողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում