Friday, 12 06 2026
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն

«Դուք տեսե՞լ եք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որևէ անդամի դեմքը. մամուլ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է.

«Եթե մարդը որոշել է ինչ-որ բանի մասին չլռել, խոսել, աղաղակել, ապա անհրաժեշտ է, որ նա հանդես գա որպես անձ, անհատ։ Օրինակ՝ 20-րդ դարի սկզբում Ռուսաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել «Չեմ կարող լռել» հոդվածը։ Բայց դրա հեղինակը ոչ թե ինչ-որ անհայտ մարդկանց «նախաձեռնություն» էր, այլ ռուս գրականության դասական Լև Տոլստոյը, որը խարազանում էր իր երկրի արատները։ Ճիշտ էր խարազանում, թե սխալ՝ կարևոր չէ. կար հեղինակը՝ իր կենսագրությամբ, իր հայացքներով, որը պատասխանատվություն էր կրում հոդվածի բովանդակության համար։
Հասարակական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը՝ մազերով կամ առանց դրանց, իմ հավանած կամ չհավանած գործունեությամբ, ինձ ներկայանում է իր դեմքով, և եթե ես որպես լրագրող կամ քաղաքացի հարց ունեմ նրան տալու, նա կպատասխանի անձամբ, ոչ թե «պրես-ռելիզներով» կամ հայտարարությամբ։ Ասացեք խնդրեմ, դուք տեսե՞լ եք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որևէ անդամի դեմքը, դուք գիտե՞ք նրանցից որևէ մեկի անուն-ազգանունը, աշխատելու կամ սովորելու վայրը։ Դուք վստա՞հ եք, որ դա իսկապես երիտասարդական նախաձեռնություն է, գուցե նրանք 70 տարեկան «կագեբեշնիկ»–ներ են։

Ի վերջո՝ դա հասարակական կազմակերպությո՞ւն է, թե՞ լրատվամիջոց, եթե հնարավորություն ունի Արմեն Ջիգարխանյանից բացառիկ հարցազրույց վերցնելու։ Ես կասկածամիտ չեմ, ոչ էլ կողմնակից եմ դավադրության տեսությանը։ Ավելին՝ այդ նախաձեռնության որոշ քայլեր ինձ դուր են գալիս։ Բայց մինչև ես չտեսնեմ, թե ով և ինչի համար է դա անում, ես չեմ կարող այդ քայլերին օբյեկտիվ գնահատականներ տալ։ Շատ հնարավոր է, որ, ի պատասխան իմ այդ մտահոգության, նախաձեռնությունը հանդես գա ցասումնալից հայտարարությամբ, որտեղ, սակայն, չի լինելու ոչ մի հեռախոս, ոչ մի հասցե և ոչ մի անուն։

Դա նման է Ինտերնետում անանուն «խիզախ հրապարակախոսությունների». ներկայանալով «հայ» կամ «մտահոգ քաղաքացի» ոչինչ չասող անուններով՝ «մեկնաբանողները» քաղաքացիական արիության դասեր են տալիս կենդանի, դեմք ունեցող (կրկնեմ, կարևոր չէ՝ հաճելի, թե տհաճ) մարդկանց։ Գուցե իմ պատկերացումները հնացած են, բայց ինձ թվում է, որ այսօր, համընդհանուր ստանդարտացման ժամանակաշրջանում, ամենաթանկ փոխարժեքը մարդու անհատականությունն է։ Դրա համար էլ կարծում եմ, որ հասարակական նախաձեռնությունները պետք է հանդես գան որպես հզոր անհատների միասնություն։

Ի հակադրություն «Չենք լռելու» նախաձեռնությանը՝ ստեղծվել է (հավանաբար, իշխանության կողմից «Բանակում ծառայած երիտասարդների» նույնքան անդեմ, որևէ «կենդանի» ներկայացուցիչ չունեցող միավորումը։ Եվ ահա «երիտասարդները» հայտարարել են, որ պատռելու են «չլռողների» դիմակը։ Սիրելիներս, պետք է նախ ունենալ դեմք, որի առկայության դեպքում միայն հնարավոր է դրա վրա ինչ-որ մի դիմակ հագնել։ Առանց դեմքի դիմակը ինձ հիշեցնում է Ֆրանկենշտեյնին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում